«Հրապարակ». Ովքեր են Փաշինյանի վստահելիները
Օրվա մամուլ
09:38 31/03/2021
Հայաստան

«Հրապարակ». Ովքեր են Փաշինյանի վստահելիները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն կրճատել է վստահելիների շրջանակը, մեր տեղեկություններով, վերջին շրջանում նա իր թիմից 2 հոգու է անվերապահ վստահում՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին և նախարար Սուրեն Պապիկյանին։ Վստահելիների մեջ են նաև աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ու խորհրդական Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլից» Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի ու Հայկ Սարգսյանի միջոցով էլ խմբակցությունն է կառավարում։ Հենց այս մարդիկ են մեկնում նրա հետ մարզեր։

Կատակում են, թե Փաշինյանի մեքենան որ պահին «խոդ» են տալիս, Արփի Դավոյանն արդեն այցելության վայրում է։ Սա դժգոհություններ է առաջացրել թիմում, ոմանք փորձում են վերականգնել կամուրջները, ինչ-ինչ հարցեր լուծել, սակայն Փաշինյանը չի շտապում բավարարել բոլորի ցանկությունները և թերևս որոշել է առանց արտաքին ճնշումների կազմել ընտրական ցուցակը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Ովքեր են Փաշինյանի վստահելիները