Հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
18:42 31/03/2021
Հայաստան

Հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են. Ժաննա Անդրեասյան

«Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, դպրոցն անցնում է հեռավար ուսուցման այն դեպքում, երբ այնտեղ գրանցված վարակման դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոս, իսկ եթե դասարանում կան դեպքեր, կարող է առանձին դասարանն էլ անցնի։

Ներկայացնելով հանարկթության ոլորտում իրականացվող ծրագրերը՝Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ դպրոցներում լինում են ուսուցիչների թափուր տեղեր, որոնք համալրելու նպատակով ստեղծել է էլեկտրոնային շտեմարան և հստակ աշխատանքներ են տարվում։

Փոխնախարարի խոսքով՝  հունվարի 1-ից գործում է ուսուցիչների գործուղման նոր կարգը, որով բարելավվել են մի շարք պայմաններ։

Նա նաև հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների հետ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծ են մշակում։

«Օրինակ՝ ֆիզիկայի կրթություն ունեցող, բայց ոչ մանկավարժի որակավորմամբ մարդկանց հնարավորություն է տրվելու մանկավարժական որոշ թվով կրեդիտներ հավաքելու դեպքում մասնակցել այն դպրոցներում մրցույթների, որտեղ այդ տեղը չի համալրվում»,-ներկայացնելով օերնսդրական փոփոխության տեսլականը՝ հավաստիացրեց Ժաննա Անդրեասյանը։

 

Placeholder
Հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են. Ժաննա Անդրեասյան