Հինգ օր ՔԿ-ում՝ ԱԱԾ փոխտնօրեն դառնալու ճանապարհին
Քաղաքական
11:12 31/03/2021
Հայաստան

Հինգ օր ՔԿ-ում՝ ԱԱԾ փոխտնօրեն դառնալու ճանապարհին

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 31-ին ազատել է ՔԿ նախագահի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Վերջինն այդ պաշտոնում նշանակվել էր մարտի 26-ին։

Մամուլը գրել էր, որ Սիմոնյանը շուտով ԱԱԾ-ում պաշտոն է ստանալու։

Փաշինյանի որոշումից քիչ անց ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակվել է hրամանագիրը Սիմոնյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին։

Հիշեցնենք, որ նույն այս սցենարով ԱԱԾ տնօրեն դարձավ նաև Արգիշտի Քյարամյանը, ով այս պահին ՔԿ նախագահի տեղակալներից մեկն է։

Քյարամյանը 2020-ի մայիսի 4-ին նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, մայիսի 5-ին նշանակվել էր  ԱԱԾ տնօրենի տեղակալ, հունիսի 8-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրեն:

Placeholder
Հինգ օր ՔԿ-ում՝ ԱԱԾ փոխտնօրեն դառնալու ճանապարհին