«Օսկար»-ը կանցկացվի ուղիղ հեռարձակումներով Լոնդոնից և Փարիզից
Մշակույթ
18:24 31/03/2021
Աշխարհ

«Օսկար»-ը կանցկացվի ուղիղ հեռարձակումներով Լոնդոնից և Փարիզից

«Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության կազմակերպիչները նախատեսում են այն անցկացնել Լոնդոնից և Փարիզից ուղիղ հեռարձակումներով: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter- ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարի արարողությունը կանցկացվի  «դեմ առ դեմ» ձևաչափով: Այնուամենայնիվ, կազմակերպիչները որոշել են միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռել նրանց, ովքեր կդժվարանան ներկա լինել կորոնավիրուսով պայմանավորված առկա սահմանափակումների պատճառով: Կոնկրետ վայրերը, որտեղից իրականացվելու են հեռարձակումները, չեն բացահայտվում:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, միևնույն ժամանակ, կազմակերպիչները կոչ են անում բոլոր մասնակիցներին գալ Լոս Անջելես: Արարողության գործընկերները խոստանում են փոխհատուցել կարանտինում մնալու անհրաժեշտության հետ կապված ծախսերը:

«Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի ապրիլի 25-ին Լոս Անջելեսում:

 

 

Placeholder