Աշխարհում COVID-19-ով վարակված ավելի քան 128 միլիոն մարդուց մահացել է 2,8 միլիոնը
Աշխարհում
12:58 31/03/2021
Աշխարհ

Աշխարհում COVID-19-ով վարակված ավելի քան 128 միլիոն մարդուց մահացել է 2,8 միլիոնը

Չորեքշաբթի օրվա տվյալներով՝ համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 128 մլն: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Օրվա ընթացքում աշխարհում COVID-19-ին առնչվող հիվանդություններից մահացությունների թիվն ավելացել է՝ հասնելով 2,8 մլն-ի, ավելի քան 101 միլիոն մարդ ապաքինվել է:

10 միլիոն կամ ավելի վարակակիր ունեցող երկրներից են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը:

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակված և մահացած մարդկանց թվով, որտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 30.3 մլն մարդ, գրանցվել է 550 967 մահ, և ապաքինվել է ավելի քան 22 միլիոնը:

Բրազիլիան վարակված մարդկանց թվով շարունակում է մնալ երկրորդը, որտեղ համաճարակի ընթացքում գրանցվել է 12.6 մլն դեպք, որից մահացել է 317 646 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 11 միլիոնը:

Հնդկաստանը վարակվածների թվով երրորդ տեղում է, որտեղ համաճարակի բռնկումից ի վեր COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 12,1 մլն էր, մահվան դեպքերը`162,468, ապաքինվել է ավելի քան 11 միլիոն մարդ:

Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է աշխարհի ամենակարևոր իրադարձությունների վիճակագրության մեջ, չորեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհի երկրների 1 միլիոն բնակչին բաժին է ընկնում 361.3 մահ: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացությունը 1697 է, Բրազիլիայում՝ 1,488, Հնդկաստանում  117:

Placeholder
Աշխարհում COVID-19-ով վարակված ավելի քան 128 միլիոն մարդուց մահացել է 2,8 միլիոնը