Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է աշնանն Արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք այցելելու մտադրության մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ակնկալում ենք, որ Ռամադանից հետո մենք շատ մոտ ապագայում կայցելենք Շուշի, որտեղ կկարողանանք զգալ տոնի նոր շունչը»,- ասել է նա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ժամանակ, որն ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Բացի այդ, նա հավելել է, որ կարևոր է շարունակել բոլոր միջոցներով Ադրբեջանին աջակցել՝ Ղարաբաղում թուրքական կառույցների վերականգնման ու պահպանման համար»: