ՀԲ. Հայաստանի տնտեսության վերականգնումը կլինի դանդաղ
Տնտեսություն
14:50 31/03/2021
Հայաստան

ՀԲ. Հայաստանի տնտեսության վերականգնումը կլինի դանդաղ

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (Գարուն, 2021):

Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման, այս տարի մեր տարածաշրջանի տնտեսություններն 3․6 %  աճ կգրանցեն։

ՀԲ-ի գնահատմամբ, Հայաստանի 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 7․6%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչև 3․4%։

ՀԲ-ն ներկայացնում է նաև 2022-23թ․թ․ տնտեսական աճի կանխատեսումերը՝ ընդգծելով, որ վերականգնումը լինելու է դանդաղ։

«Վերականգնումը դանդաղ կլինի. տնտեսությունը դժվար թե կարողանա վերադառնալ մինչ COVID-ը եղած մակարդակին ավելի շուտ, քան 2023-ին։ Ելակետային սցենարը ենթադրում է, որ իշխանությունները չեն գնա լրացուցիչ արգելափակումների և սահմանափակումների 2021 թվականին: Իշխանությունները չեն ակնկալում պատվաստել բնակչության զգալի մասը մինչև 2022 թվականը»,- ասված է զեկույցում։

Placeholder
ՀԲ. Հայաստանի տնտեսության վերականգնումը կլինի դանդաղ