Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
01.04.2021. Կորոնավիրուսի 1097 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 6217 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք: Առողջացել է 617 մարդ: Մեկ օրում մահացել է 26 մարդ: Նրանցից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն` առողջացած, 3533-ը` մահվան ելքով: Մահվան ևս 900 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4433 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15622 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 860046 թեստավորում: