ԲՈւՀ-ի դիմորդներն առաջին փուլով կկարողանան ընտրել միայն մեկ վճարովի և անվճար տեղ
Կրթություն, գիտություն
12:46 01/04/2021
Հայաստան

ԲՈւՀ-ի դիմորդներն առաջին փուլով կկարողանան ընտրել միայն մեկ վճարովի և անվճար տեղ

«Այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով ԲՈւՀ-երի ընդունելության կարգում կատարվող փոփոխությունները:

Ըստ նախարարի՝ առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհն և մեկ կոնկրետ մասնագիտությունը ՝ վճարովի և անվճար:

Դումանյանը հայտնեց, որ դիմորդների բոլոր դիմումները և հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով:

«Մրցույթից հետո կհայտարարվեն արդյունքները և թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի: Երկրորդ փուլում այն դիմորդները, ովքեր չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն ունի հանձնած»,-հայտնեց ԿԳՄՍ նախարարը:

Ըստ նրա՝ երկրորդ փուլով մրցույթը տեղի կունենա գումարային ավելի բարձր բալ ստացած դիմորդների միջև:

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի կանցկացվի ընդունելության երկու քննություն, ի տարբերություն նախորդ տարվա, երբ համավարակի պատճառով անցկացվեց միայն մեկ քննություն: 
 

Placeholder