Ուսանող համարվող արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների թիվը 7000 է
Կրթություն, գիտություն
12:28 01/04/2021
Հայաստան

Ուսանող համարվող արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների թիվը 7000 է

«Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է վճարել ևս 590 մլն դրամ: Շահառուների քանակը 2840 է: Ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների մասով շահառուները»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով պատերազմի մասնակից զինծառայողների և նրանց հարազատների՝  կիսամյակային ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագիծը:

Նա տեղեկացրեց, որ պատերազմի մասնակից շահառուների համար առաջին փուլով արդեն փոխհատուցվել է ուսման վարձը, որի ընդհանուր գումարը կազմում է 205 մլն դրամ, իսկ շահառուների ընդհանուր թիվը 1273 է եղել:

Նախարարը նկատեց, որ ուսման կիսամյակային վարձի փոխհատուցման ծրագրի շահառուները  7000-ն են:

Placeholder