Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ուրախ եմ, որ երեք խաղ իրար հետևից հաղթեցինք: Այս հաղթանակները նվիրում եմ մեր ազգին, այս դժվար պահին երևի ինչ-որ չափով մի փոքր ժպիտ երեսներին հայտնվեց»,- Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Ռումինիային 3։2 հաշվով հաղթելուց հետո ասում է Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը:
Նա նշում է՝ մեծ պատիվ է ավագի թևկապով մարզադաշտ դուրս գալը:
Հիեցնենք, որ նախքան երեկվա խաղը, Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J փուլի երկրորդ մրցափուլում հաղթել էր Իսպանդիային, մինչ այդ՝ Լիխտենշտեյնին:
Հայաստանի հավաքականը երեք տուրում երեք հաղթանակից հետո J խմբի առաջատարն է 9 միավորով։