Սա մեր երկրի հաղթանակն է. Խոակին Կապառոս
Սպորտ
09:38 01/04/2021
Հայաստան

Սա մեր երկրի հաղթանակն է. Խոակին Կապառոս

«Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին, սակայն մենք գիտեին, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասում, քանի որ շատ բարդ խումբ է՝ հարուստ ֆուտբոլային պատմություն ունեցող հավաքականներով»,- Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Ռումինիային 3։2 հաշվով հաղթելուց հետո կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Նա նշել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են, թե ինչ է նշանակում Հայաստանի հավաքականի  խաղաշապիկը։

«Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին, որոնք ամբողջ նվիրվածությամբ խաղացին, ջանք ու եռանդ չխնայեցին։ Սա մեր երկրի հաղթանակն է»,- ասել է Խոակին Կապառոսը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը` 9 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Մարտի 28-ին  կայացել էր Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J փուլի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը, Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի խփած գոլերի շնորհիվ, հաղթել էր Իսլանդիային 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը վաստակել էր 6 միավոր:
Մարտի 25-ին Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը նույնպես ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով։

Placeholder
Սա մեր երկրի հաղթանակն է. Խոակին Կապառոս