Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունիում
Տարածաշրջան
11:05 01/04/2021
ԼՂՀ

Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունիում

Արցախի ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երկու ջոկատով շարունակում են Ասկերանի վերին ենթաշրջանի՝ Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում:

Փրկարար ծառայության ներկայացրած տվյալներով, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1526 աճյուն: Նախնական տվյալներով 26-ը՝ քաղաքացիական անձինք են:

Placeholder
Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունիում