Բաքվում ցուցադրել են Արցախում «Հայաստանի կողմից կիրառված» «Իսկանդեր» հրթիռների բեկորները
Տարածաշրջան
17:36 02/04/2021
Տարածաշրջան

Բաքվում ցուցադրել են Արցախում «Հայաստանի կողմից կիրառված» «Իսկանդեր» հրթիռների բեկորները

Բաքվում` «Ազերլանդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում, Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանը պատերազմի ժամանակ օգտագործել է Ադրբեջանի դեմ: Այս մասին գրում է haqqin.az կայքը:

Նշվում է, որ  Ադրբեջանի ականազերծման գործակալությունը 2020-ի դեկտեմբերից ականազերծման աշխատանքներ է իրականացնում Շուշի քաղաքում: «Իսկենդեր» հրթիռների բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշիի ականազերծման աշխատաքների ժամանակ:

Հիշեցնենք՝ Կրեմլն այսօր ավելի վաղ  հայտարարել է, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրներն Արցախի հակամարտության սրման ընթացքում չեն օգտագործվել, և այն հաստատվել է:

«Ո՛չ, որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ՝ արդյո՞ք այդ մասին հաղորդվել է զինվորականների միջոցով, արդյո՞ք մեր զինվորականներն այս մասին որևէ մանրամասն տեղեկատվություն ունեն: Դա, իհարկե, նրանց իրավասությունների մեջ է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը տեղյա՞կ է արցախյան հակամարտության գոտում «Իսկանդեր» հրթիռի բեկոր հայտնաբերելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրության մասին:

Դեռ փետրվարին Նիկոլ Փաշինյանը հաստատել էր՝ Իսկանդերը պատերազմի ժամանակ կիրառվել է ու ասել, թե «կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

Placeholder
Բաքվում ցուցադրել են Արցախում «Հայաստանի կողմից կիրառված» «Իսկանդեր» հրթիռների բեկորները