«Իրավունք». Կորոնավիրուսը կարո՞ղ է արտահերթ ընտրությունների հնարավոր չեղարկման պատճառ հանդիսանալ
Օրվա մամուլ
09:44 02/04/2021
Հայաստան

«Իրավունք». Կորոնավիրուսը կարո՞ղ է արտահերթ ընտրությունների հնարավոր չեղարկման պատճառ հանդիսանալ

«Իրավունք» թերթը գրում է.

«Կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված՝ արտահերթ ընտրությունների հնարավոր չեղարկման վերաբերյալ որևէ կանխատեսում անելուց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը զերծ կմնա, թեպետ գտնում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է:

«Այս պահին նման մտավախություն չկա, շարժվում ենք՝ ըստ նախանշված օրակարգի: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին: Եթե թվերն աճեն, այդ պահին որոշում կկայացվի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,-նշել է նա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Իրավունք». Կորոնավիրուսը կարո՞ղ է արտահերթ ընտրությունների հնարավոր չեղարկման պատճառ հանդիսանալ