02.04.2021. Կորոնավիրուսի 1116 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:03 02/04/2021
Հայաստան

02.04.2021. Կորոնավիրուսի 1116 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 4830 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1116 նոր դեպք: Առողջացել է 864 մարդ: Մեկ օրում մահավել է  23 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 194852 դեպք, որոնցից 174545-ն` առողջացած, 3552-ը` մահվան ելքով: Մահվան ևս 904 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4456 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 864876 թեստավորում:


 

Placeholder
02.04.2021. Կորոնավիրուսի 1116 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է