Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի մարդասիրական և տնտեսական խնդիրները
Քաղաքական
11:08 02/04/2021
Տարածաշրջան

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի մարդասիրական և տնտեսական խնդիրները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Մոսկվայում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը: Այս մասին գրում է Tass-ը։

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման ընթացքը, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերը», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Բայրամովն ու Լավրովը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումների, ինչպես նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որ նշվելու է 2022 թվականին: Բացի այդ, արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային օրակարգի թեմաներին:

Placeholder
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի մարդասիրական և տնտեսական խնդիրները