Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում
Հասարակություն
10:41 02/04/2021
ԼՂՀ

Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները այսօր շարունակվում են փրկարարական մեկ ջոկատով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է:

Placeholder
Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում