2016-ին եթե հրադադար չտային, կարող էինք հողեր վերցնել, այս կռվի ժամանակ, ցավոք, կորցրեցինք հողերը. Ապրիլյանի մասնակից
Հասարակություն
14:04 02/04/2021
Հայաստան

2016-ին եթե հրադադար չտային, կարող էինք հողեր վերցնել, այս կռվի ժամանակ, ցավոք, կորցրեցինք հողերը. Ապրիլյանի մասնակից

«Մերոնք հաղթել են Ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս պատերազմում էլ ենք հաղթել, պարզապես այս կռիվը Ապրիլյանի նման չէր»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Ապրիլյան պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը: 

Նա նշեց, որ Քառօրյայի ժամանակ դեմ առ դեմ էին կռվում, իսկ 44-օրյա կռիվը հրթիռների պատերազմ էր:

«Այն ժամանակ, եթե հրադադար չտային, մենք պատրաստ էինք ավելի շատ առաջ գնալ, հողեր վերցնել: Այս կռվի ժամանակ, ցավոք սրտի, այդ բոլոր հողերը կորցրեցինք: Հետ ենք բերելու այդ հողերը, ավելի շատ հողեր ենք վերցնելու, ուղղակի ժամանակի խնդիր է, պետք է լավ զինվենք»,- ասաց Դանիելը:

Նա նշեց, որ դեռ 2014 թվական էր թշնամին ցանկանում սկսել պատերազմ, այդ ժամանակ առաջին դիվերսիոն հարձակումը եղավ Մարտակերտի ուղղությամբ, զոհվեց Արմեն Հովհաննիսյանը:

«Հասկացան, որ մեր դեմ չեն կարող դուրս գալ: Սպասեցին երկու տարի ու ավելի շատ զինվեցին: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին տեսան, որ հնարավոր չէ մեզ հաղթել: Սպասեցին ևս 4 տարի, զինվեցին ու 2020 թվականին սկսեցին կռիվը»,- ասաց Դանիելը:

Placeholder