Ավստրալիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո տղամարդը հոսպիտալացվել է
Աշխարհում
10:58 02/04/2021
Աշխարհ

Ավստրալիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո տղամարդը հոսպիտալացվել է

AstraZeneca պատվաստանյութը ստանալուց մի քանի օր անց Ավստրալիայում մի մարդ հոսպիտալացվել է թրոմբի զարգացման պատճառով. տեղական կարգավորիչը հետաքննություն է սկսել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 44-ամյա ավստրալացին մարտի 20-ին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ օրեր անց ընդունվել է Մելբուրնի հիվանդանոց:

«Նա ուներ արյան թրոմբոցիտների ցածր քանակ։ Դա տեղավորվում է պատվաստանյութերով պայմանավորված թրոմբոցիտների քանակի նվազման տրամաբանության մեջ»,- ասաել է դոկտոր Նորման Սվանը:

Այս պահին դեռ չի հաստատվել, արդյոք տղամարդու մոտ թրոմբի զարգացումը կապված է AstraZeneca պատվաստանյութ ստանալու հետ: Ավստրալիայի բժշկական կարգավորիչը հետաքննում է գործը, հրատարակությանը հայտնել է բժշկական հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Մայքլ Քիդը:

Ներկայումս ԵՄ որոշ երկրներ դադարեցրել են AstraZeneca-ով պատվաստումները՝ պատվաստվածների մոտ գրանցված թրոմբոէմբոլիկ բարդությունների պատճառով: Եվրոպական կարգավորիչը հետաքննում է միջադեպերը, բայց առայժմ հնարավոր է համարում պատվաստումը շարունակելը:
 

Placeholder
Ավստրալիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո տղամարդը հոսպիտալացվել է