Դատախազները առարկում են 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը
Իրավունք
18:54 02/04/2021
Հայաստան

Դատախազները առարկում են 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը

Մեղադրող կողմը առարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդում է, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։

Մեղադրող կողմը գտնում է, որ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները պետք է վերացվեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցները ենթակա չեն փոփոխման, քանի որ նրանք անցնում են նաև կաշառք ստանալու գործով։

Placeholder
Դատախազները առարկում են 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը