Պարգևատրվել են ռուսաստանցի զինվորականները
Աշխարհում
15:07 02/04/2021
Հայաստան

Պարգևատրվել են ռուսաստանցի զինվորականները

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները ՀՀ ՊՆ հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունում մասնագիտական աջակցություն են ցուցաբերել 2020թ. ապրիլի 7-ից:

Գերատեսչական մեդալները ռուսաստանցի զինվորականներին են հանձնվել առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 2-ին կայացած հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում: Ընթերցվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալական ուղերձը գիտահետազոտական կենտրոնի պետին և ամբողջ անձնակազմին:

Շուրջ մեկ տարի ՀՀ զինված ուժերին աջակցություն ցուցաբերած մասնագետները ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամանով խրախուսվել են նաև պատվոգրերով ու հուշամեդալներով։

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական և ՌՔԿՊ ոլորտների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար, մաղթել ամուր առողջություն և նորանոր հաջողություններ իրենց ստանձնած պատասխանատու գործունեության ընթացքում։

Placeholder
Պարգևատրվել են ռուսաստանցի զինվորականները