Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
10:40 03/04/2021
Աշխարհ
Արգենտինայի նախագահը հայտնել է, որ, հավանաբար, վարակվել է կորոնավիրուսով
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտնել է, որ, հավանաբար, վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը ։
Ֆերնանդեսն իր թվիթերյան հաշվում նշել է, որ հակագենի թեստը դրական արդյունք է ցույց տվել և այս պահին նա մեկուսացել է՝ սպասելով ՊՇՌ թեստի պատասխանին և հետևում է բժիշկների հրահանգներին։
Նա մանրամասնել է, որ ջերմել է ու գլխացավ է ունեցել:
Հունվարին 62-ամյա նախագահը պատվաստվել էր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։
Placeholder