AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Բրիտանիայում յոթ մարդ է մահացել
Աշխարհում
13:39 03/04/2021
Աշխարհ

AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Բրիտանիայում յոթ մարդ է մահացել

Անգլո-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստվելուց հետո Մեծ Բրիտանիայում յոթ մարդ է մահացել թրոմբոզի պատճառով: Այս մասին գրել է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով MHRA բրիտանական բժշկական կարգավորող մարմնի տվյալները:

«Պատվաստվելուց հետո թրոմբ ձեռք բերած 30 քաղաքացիներից, ցավոք, յոթը մահացել է», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կարգավորողը նշել է, որ BioNTech / Pfizer պատվաստանյութ ստացողների մոտ նման դեպքեր չեն գրանցվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիտանիայում AstraZeneca պատվաստանյութի օգտագործումից հետո հայտնաբերվել է թրոմբոզի 30 դեպք:

Դրանից առաջ գերմանական Պաուլ Էրլիչի ինստիտուտը AstraZeneca-ով պատտաստվելու հետևանքով առաջացած թրոմբոզի 31 դեպք էր հայտնաբերել։
 

Placeholder
AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Բրիտանիայում յոթ մարդ է մահացել