Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում ևս երկու մարդ մահացել է «AstraZeneca» ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվելուց հետո առաջացած թրոմբոզի պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է Դեղերի անվտանգության ազգային գործակալությունը (ANSM):
Ֆրանսիայում մարտի 19-25-ը AstraZeneca-ով պատվաստումից հետո հետո հայտնաբերվել է թրոմբոզի երեք դեպք, երկու դեպքը մահացու է եղել: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում թրոմբոզի 12 դեպք է գրանցվել բնակչության շրջանում կորոնավիրուսային վարակից պատվաստելու արշավի մեկնարկից ի վեր: 4 հոգի մահացել է։
Ներկայումս ԵՄ որոշ երկրներ դադարեցրել են պատվաստումը AstraZeneca- ով՝ պատվաստվածների մոտ գրանցված թրոմբոէմբոլիկ բարդությունների պատճառով: Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) հետաքննում է միջադեպերը, սակայն մինչ այժմ հնարավոր է համարում պատվաստումը շարունակելը: