Ռեժիսոր Աննա Մելիքյանը GQ Super Women մրցանակի դափնեկիր է
Մշակույթ
10:57 03/04/2021
Աշխարհ

Ռեժիսոր Աննա Մելիքյանը GQ Super Women մրցանակի դափնեկիր է

GQ ամսագրի կողմից կազմակերպված GQ Super Women մրցանակի դափնեկիրներ են դարձել տարբեր ոլորտներից 12 կին։ Նրանց թվում են ռուսաստանաբնակ հայազգ  ռեժիսոր Աննա Մելիքյանը։

ՏԱԱՍ-ի հաղորդմամբ, «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթել է Աննա Մելիքյանը, «Մեդիա» անվանակարգում՝ Կատերինա Գորդեևան, «Բարեգործություն» անվանակարգում՝ Եկատերինա Շերգովան, «Սպորտ» անվանակարգում՝ Ելիզավետա Տուկտամիշեւան, «Արվեստ» անվանակարգում՝ Սոֆյա Տրոցենկոն և այլն։

GQ-ի գլխավոր խմբագիր Իգոր Գարանինի կարծիքով, արդեն չորս տարի մրցանակն օգնում է օգտակար հարաբերություններ կառուցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև։

Placeholder
Ռեժիսոր Աննա Մելիքյանը GQ Super Women մրցանակի դափնեկիր է