Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Առողջություն
12:16 03/04/2021
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Արցախում ապրիլի 2-ին կատարվել է 68 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  4742 քաղաքացու հետազոտություն, որից  622-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2506 դեպք: Կատարվել  է 22 190 թեստավորում:

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք