Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհում
11:29 03/04/2021
Աշխարհ
Բիլբորդեր են տեղադրվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում՝ կոչ անելով Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ամերիկահայերը քայլերն են անում բարձրացնելու իրազեկվածությունն ու կոչ են անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ին իր ելույթում:
Հսկայական բիլբորդեր են տեղադրվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում՝ կոչ անելով Բայդենին «արժանապատվորեն և խիզախաբար ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»: Արշավը նախաձեռնել է Փենսիլվանիայի Հայ Դատի գրասենյակը:


Placeholder