Թուրքիայում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել
Աշխարհում
10:16 03/04/2021
Տարածաշրջան

Թուրքիայում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել

Թուրքիայի Առողջապահության նախարարությունը ուրբաթ օրը կրկին արձանագրել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի օրական աճի նոր ռեկորդ`ավելի քան 42 հազար դեպք, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Անցած 24 ժամվա ընթացքում 248,968 հետազոտություն է արվել, բացահայտվել է հիվանդության 42308 դեպք: 179 մարդ մահացել է: Այժմ հիվանդության հետևանքով մահացությունների ընդհանուր թիվը 31,892 է, իսկ վարակվածների թիվը՝ 3,4 միլիոն։ Վերականգնվել է 3.059 միլիոն մարդ»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանրապետությունում նախորդ ռեկորդը գրանցվել էր մեկ օր առաջ՝ 40,806 նոր դեպք։
 

Placeholder
Թուրքիայում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել