Ֆոնսեկա. Մխիթարյանի մարզադաշտ վերադառնալու հարցում պարզություն կմտնի հաջորդ շաբաթ
Աշխարհում
14:59 03/04/2021
Աշխարհ

Ֆոնսեկա. Մխիթարյանի մարզադաշտ վերադառնալու հարցում պարզություն կմտնի հաջորդ շաբաթ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» այսօր կհյուրընկալվի «Սասուոլոյին»։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է, թե այսօրվա խաղին ինչ կազմով են հանդես գալու։ Ցուցակում ընդգրկված չէ «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերականգնվում է սրունքի մկանային վնասվածքից հետո։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածք էր ստացել մարտի 11-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղի ժամանակ։

as-roma.ru կայքի հաղորդմամբ, Պաուլու Ֆոնսեկան ասել է, որ Հենրիխ Մխիթարյանի մարզադաշտ  վերադառնալու հարցում պարզություն կտնի հաջորդ շաբաթ։

Նշենք, որ Ռոմայի հաջորդ խաղը նախատեսված է ապրիլի 8-ին «Այաքսի» դեմ։

Placeholder
Ֆոնսեկա. Մխիթարյանի մարզադաշտ վերադառնալու հարցում պարզություն կմտնի հաջորդ շաբաթ