Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը ապրիլի 10-ի համերգը նվիրում են Միշել Լեգրանին
Մշակույթ
19:45 03/04/2021
Հայաստան

Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը ապրիլի 10-ի համերգը նվիրում են Միշել Լեգրանին

Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը հանդես կգան  աշխարհահռչակ ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանին նվիրված համերգով: Այն  տեղի կունենա ապրիլի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ելույթ կունենան Վարշամ Գևորգյանը, Ալլա Սահակյանը, Կարինա Իգնատյանը, Սոնա Ումրոյանը, Նելլի Մանուկյանը, Արմեն Հովակիմյանն ու Արմեն Մովսիսյանը:

Ծրագրում կհնչեն Գարի Քյոսայանի  հեղինակային  ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, ինչպես նաև Միշել Լեգրանի ստեղծագործությունները։ Գարի Քյոսայանը հայտնում է, որ կհնչեն նաև նոր գործերը:

Երեկոյի համակազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, ով եղել է վոկալ ջազային տարբեր խմբերի անդամ (Blue Stars, Double Six և Swingle Singers), Միշել Լեգրանը նույնպես տարվում է ջազով, 1947 թվականին Դիզի Գիպելսիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3 Օսկար մրցանակների։

Միշել Լեգրանը մահացել է 2019 թվականին։ 

Placeholder
Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը ապրիլի 10-ի համերգը նվիրում են Միշել Լեգրանին