Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
04.04.2021. Կորոնավիրուսի 590 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
Հայաստանում կատարվել է 3387 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք: Առողջացել է 608 մարդ։ Մեկ օրում մահացել է 20 մարդ։ Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196634 դեպք, որոնցից 176009-ն` առողջացած, 3592-ը` մահվան ելքով: Մահվան ևս 921 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4513 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16112 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 873239 թեստավորում: