Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեռելոցը՝ Հայոց նահատակաց Եռաբլուր պանթեոնում։ «Երկիր մեդիան» Արցախյան վերջին պատերազմում նահատակված զինծառայողների մասին հերթական շարքն է պատրաստել։

Ժորա Կարենի Գևորգյան- 2001-2020
Ծնվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Զորակոչվել է 2019 թվականի հուլիսին՝ ծառայության անցնելով Արցախի ՊԲ-ում՝ որպես շտապօգնության վարորդ։ Զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ մոր ծննդյան օրը, վիրավոր զինվորներին տեղափոխելիս։

Արսեն Ռուբիկի Աբրոյան- 2000-2020
Ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ 2019 թվականի հունվարին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Սյունիքի մարզում։ Հոկտեմբերի 3-ին կամավորության սկզբունքով իր զորամասի հրամանատարների և սպաների հետ մեկնել է Արցախ, մասնակցել է Ջրականի ծանր մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ թուրք-ադրբեջանական գրոհը ետ մղելու ժամանակ։

Հարություն Արտաշեսի Ղազարյան 2002-2020
Ծնվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 2020-ի ամռանը ծառայության է անցել Մատաղիսի 5-րդ պաշտպանական զորամասում։ Ընդունել է պատերազմի առաջին հարվածն ու ընկել պատերազմի հենց առաջին օրը՝ ԱԹՍ-ի հարվածից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն մեդալով»։

Արման Արմենի Գալստյան 2000-2020
Ծնվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ 2019 թվականից զինվորական ծառայության է անցել Վայքում։ Եղել է հրետանավոր, կրտսեր սերժանտ։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Մեխակավան։ Չորս օր մասակցել է ծանր մարտերին, և զոհվել հոկտեմբերի 13-ին՝ արկի պայթյունից։

Արամ Արայիկի Խաչատրյան 2001-2020
Ծնվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում։ Սովորել է ԵՊՄՀ-ում։ 2019 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Թալիշում։ Զոհվել է Մատաղիսում։