Հնդկաստանը գրանցում է կորոնավիրուսի դեպքերի քանակի նոր հակառեկորդ
Աշխարհում
12:13 05/04/2021
Աշխարհ

Հնդկաստանը գրանցում է կորոնավիրուսի դեպքերի քանակի նոր հակառեկորդ

Հնդկաստանում, անցած մեկ օրվա ընթացքում, ապրիլի 4-ին, գրանցվել է կորոնավիրուսային վարակի 103.558 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախորդ անգամ նմանատիպ թվեր արձանագրվել էին նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին, երբ օրական գրանցվում էր 97 894 դեպք: Հնդկաստանում դեպքերի կտրուկ աճ սկսել է գրանցվել մարտի կեսերից:

Ավելի վաղ՝ մարտի 20-ին, միայն խիտ բնակեցված Մահարաշտա նահանգում գրանցվել էր 25 681 դեպք, որից առնվազն 3000-ը՝ Հնդկաստանի ամենամեծ  ֆինանսական մայրաքաղաք Մումբայում: Ընդհանուր առմամբ, այդ օրը գրանցվել է 40 953 դեպք:

Անցած հանգստյան օրերին դեպքերի թիվն օրական աճել է մի քանի հազարով: Շաբաթ օրը հաղորդվել է 89129 դեպքի, կիրակի օրը՝ 93249 դեպքի մասին: Մահարաշտայում իրավիճակը մնում է կայուն ծանր՝ 57.074 հիվանդ, դեպքերի կեսից ավելին գրանցվել են այստեղ:
 

Placeholder
Հնդկաստանը գրանցում է կորոնավիրուսի դեպքերի քանակի նոր հակառեկորդ