Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի իրավիճակն Արցախում և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր. Կրեմլ
Քաղաքական
16:39 05/04/2021
Աշխարհ

Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի իրավիճակն Արցախում և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր. Կրեմլ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում խնդիրների կարգավորմանն ուղղված քայլերն ու ինտեգրման գործընթացները:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Փաշինյանն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշինքի զարգացումը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միություններում փոխգործակցության հեռանկարները:

Placeholder
Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի իրավիճակն Արցախում և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր. Կրեմլ