Պեսկով․ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար
Քաղաքական
14:06 05/04/2021
Աշխարհ

Պեսկով․ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար

Ռուսաստանի բանակի տեղաշարժը երկրի տարածքով չպետք է անհանգստացնի այլ երկրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը սպառնալիք չի ներկայացնում այլ պետությունների համար: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Tass-ը։

«Ռուսական բանակը շարժվում է Ռուսաստանի տարածքում այն ուղղություններով, որտեղ գտնում է անհրաժեշտ է, այն ձևով, որով անհրաժեշտ է համարում՝ ապահովելու մեր երկրի հուսալի անվտանգությունը», - ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով Ռոստովի մարզում զորքերի տեղաշարժի մասին հաղորդագրությունները:

Նա հավաստիացրել է, որ «սա ոչ ոքի չպետք է անգամ փոքր-ինչ անհանգստացնի»:

«Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար, այդ թվում՝ նա սպառնալիք չի ներկայացնում Ուկրաինայի համար», - ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Ռուսաստանը «միշտ շատ ուշադիր է սեփական անվտանգության նկատմամբ»:

Placeholder
Պեսկով․ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար