Լիոնում «Գորշ գայլերի» անդամները հարձակել են քրդական միության տարածքների վրա
Աշխարհում
14:41 05/04/2021
Աշխարհ

Լիոնում «Գորշ գայլերի» անդամները հարձակել են քրդական միության տարածքների վրա

Ֆրանսիայի կառավարության որոշմամբ «Գորշ գայլեր» կազմակերպությունն արգելվեց երկրում նախորդ տարվա նոյեմբերին, սակայն թուրք ծայրահեղ աջակողմյան, պրոէրդողանական կազկակերպությունը Լիոնի տարածքում դեռ ունի բռնություն կիրառող ներկայացուցիչներ: Այս մասին գրում է Lyon Mag-ը։

Կայքը, որպես ասվածի ապացույց ներկայացնում է նախորդ շաբաթ Լիոնի քրդական միության տարածքի վրա հարձակումը։ Զինված անձինք, ըստ ականատեսների, մոտ քսան մարդ, ներխուժել են շենք և ենթադրաբար մարմնական վիրավորում հասցրել չորս մարդու՝ փախչելուց առաջ, առանց մեծ նյութական վնաս հասցնելու:

Նշվում է, որ նախորդ տարի «Գորշ գայլերը» հիմնականում Ֆրանսիայի հայկական համայնքի դեմ ուղղված նրանց նպատակային գործողությունների համար էին հայտնվում ՆԳՆ տեսադաշտում: Ասվում է, որ հետևելով Թուրքիայի նախագահի նամակին՝ նրանք նաև հարձակվում են քրդերի վրա, որոնց Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «ջախջախել նրանց գլուխները»:

Placeholder
Լիոնում «Գորշ գայլերի» անդամները հարձակել են քրդական միության տարածքների վրա