Հայաստանի Պրեմիեր Լիգայի 20-րդ մրցափուլի խաղացանկը փոխվել է
Սպորտ
18:53 05/04/2021
Հայաստան

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 20-րդ մրցափուլի խաղացանկը փոխվել է

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի» ՖԱ թիմը հրաժարվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի հետագա մասնակցությունից, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը փոփոխել է 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ շրջանի խաղացանկը՝ բացառությամբ 19-րդ մրցափուլի։

ՀՖՖ-ից նշում են, որ նշված փոփոխության համար հիմք են հանդիսացել երրորդ շրջանի ամբողջականության պահպանումը, խաղացանկի խտությունը և հետաձգված խաղերի քանակը։

Ֆեդերացիան նաև  տեղեկացնում է, որ խաղացանկը կազմվել է համաձայն 19-րդ մրցափուլի մրցող զույգերի՝ Բերգերի համակարգով, հետևաբար առանձին վիճակահանության արարողություն տեղի չի ունենա։

Ստորև ներկայացնում ենք երրորդ շրջանի 20-րդ մրցափուլի խաղացանկը.

                     

 

Placeholder