Դատարանն ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին․ Պ․ Պետրոսյան
Իրավունք
18:40 06/04/2021
Հայաստան

Դատարանն ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին․ Պ․ Պետրոսյան

Դատարանն ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին։ Այս մասին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ասաց մեղադրող կողմից դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը հրապարակելուց հետո։

«Դատարանը նույնիսկ չանդրադարձավ թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել։ Արդյո՞ք դրանք վերաբերում էին նրան, որ մենք որպես կիրառման ենթակա նորմեր հղում էինք կատարել և նշել, որ առերևույթ հակասահմանադրականության խնդիր ենք տեսել։ Հետևապես դրան կարող ենք անդրադառնալ բացառապես դատական ակտը ստանալուց և դրա պատճառաբանություններին ծանոթանալուց հետո»,-ասաց նա։

Պետրոս Պետրոսյանը նշեց նաև, որ տեղյակ չէ՝ արդյոք դատարանը որևէ հղում կատարել է սահմանադրական դատարան դիմելու մասով, թե՝ ոչ։

Placeholder
Դատարանն ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին․ Պ․ Պետրոսյան