Թրքասերներին ուղղակի խորհուրդ եմ տալիս ապրիլի 24-ին ընդհանրապես չերևալ Ծիծեռնակաբերդում. Արամ Գ.Սարգսյան
Քաղաքական
15:35 06/04/2021
Հայաստան

Թրքասերներին ուղղակի խորհուրդ եմ տալիս ապրիլի 24-ին ընդհանրապես չերևալ Ծիծեռնակաբերդում. Արամ Գ.Սարգսյան

«Մենք նրանց գաղափարներով, ովքեր թրքասեր դարձան, իհարկե, առաջին հերթին Նիկոլին է  վերաբերվում, չենք շարժվելու, թող մոռանա, որ ինքը կարողանալու է այդ ամբողջն իրականացնել»,- ասուլիսում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ խոսելով իշխանության կողմից հնչող Թուրքիայի հետ հարաբերություններում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հայտարարություններից:

Նա նշեց, որ թշնամին ասում է՝ ես քո թշնամին եմ, ինքն ասում է՝ մենք թշնամի չպետք է լինենք:
«Հետաքրքիր է՝ ինքը հասկանում է, թե ինչի մասին է խոսում թշնամին, ով ասում է՝ Սյունիքը պետք է վերցնի, հիմա թշնամի՞ է, թե թշնամի չէ՞»,- նշեց Ա. Սարգսյանը:

Նրա խոսքով, հայ ժողովուրդը վերջիվերջո նորից սկսելու է արժաապատվության, ազգային նկարագրի պահպանման համար պայքարը:  Արամ Սարգսյանը նշեց, որ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը պետք է անպայման գնա Ծիծեռնակաբերդ, քանի որ աշխարհը հետևում է, թե հայն ինչպես է պատասխանում այս ամենին, աշխարհը նայելու է՝ հայ ժողովուրդն իսկապես ազգ է, թե ոչ, կարողանում է պայքարել իր շահերի համար, թե ոչ: Ա. Սարգսյանը հայտնեց, որ «Հայահավաք» շարժումը ապրիլի 24-ին ակցիաներ է իրականացնելու:

«Բոլոր նրանք, ովքեր թրքասեր չեն, ովքեր իսկապես իրենց հայ ինքնությունը հաստատում են, այդ օրը պետք է լինեն Ծիծեռնակաբերդում, ցուցադրաբար լինի այն միասնության, որը պետք է հայ ժողովրդին: 
Թրքասերներին ուղղակի խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չերևալ այնտեղ»,- ասաց նա: 

Ա. Սարգսյանը նաև նշեց, որ եթե անգամ սրանք ուզեն թուրքի ոտքը մտնի Հայաստան, այլևս չեն կարող, որովհետև իրենք մեր սահմանների պաշտպանությունը հանձնել են ՌԴ-ին, իսկ ՌԴ-ն այս տարածքը որևէ մեկին թույլ չի տալու մտնել, քանի որ սա իր համար ռազմավարական նշանակության խնդիր է, քանի գնալով ավելի է սրվելու  իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի հետ:

Արամ Գասպարի Սարգսյանն ընդգծեց՝ այս իշխանության օրոք ընտրություն չպետք է լինի, ապրիլի 24-ը պետք է լինի ջրբաժան, ազգը պետք է ցույց տա, որ ինքը հրաժարվելու է այս ամբողջ պարտավողական քաղաքականությունից, կազմակերվում է որպես ազգ նորից:

Placeholder