Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին
Աշխարհում
11:09 06/04/2021
Աշխարհ

Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցել օլիմպիական խաղերին, որն այս ամառ կանցկացվի Տոկիոյում, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։

Որոշումն ընդունվել է Հյուսիսային Կորեայի օլիմպիական կոմիտեի ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել մարտի 25-ին Փհենյանում: Ինչպես նշվում է, ուղևորությունը չեղյալ է հայտարարվել, որպեսզի մարզիկները պաշտպանված լինեն  կորոնավիրուսի հետ կապված համաշխարհային առողջապահական ճգնաժամից:

Շաբաթ, մարտի 20-ին, Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վերջնական որոշում է ընդունել՝ մրցույթն առանց օտար երկրպագուների անցկացնելու վերաբերյալ: Միջոցառումը նախատեսված է կանխելու COVID-19-ի տարածումը: Նշվում է նաև, որ Ճապոնիայում վախենում են, որ վիրուսի նոր շտամներ կթափանցեն  կղզի։
 

Placeholder