Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իսկապես հեռախոսով շփվել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն»։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ նրանք լավ հարաբերություններ ունեն, և դրանք պահպանում են։ Նրանք բավականին հաճախ են շփվում»,- ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ մեկնաբանելով այն տեղելությունը, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում գտնվելու ընթացքում շփվել է ՌԴ նախագահի հետ։
Հիշեցնենք, որ ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը հայտնել է, որ Մոսկվա է մեկնել՝ մասնակցելու «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին։ Ռոբերտ Քոչարյանը տնօրենների խորհրդի անդամ է։