Լավրովը հերքել է Չինաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու ծրագրերի մասին լուրերը
Քաղաքական
13:43 06/04/2021
Աշխարհ

Լավրովը հերքել է Չինաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու ծրագրերի մասին լուրերը

Ռուսաստանը չի նախատեսում ռազմական դաշինք ստեղծել Չինաստանի հետ, այս մասին լուրերը ենթադրություններ են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երկկողմ  փաստաթղթերում, որոնք հաստատվել են ամենաբարձր մակարդակով՝ ռուս-չինական գագաթնաժողովների ժամանակ, ասվում է, որ մեր հարաբերությունները, հավանաբար, հասել են պատմության մեջ լավագույն մակարդակին, բայց այդ հարաբերությունները չեն հետապնդել ռազմական դաշինք ստեղծելու նպատակը։

Ի դեպ, մենք ռազմական դաշինքների մասին սպեկուլյացիաներ ենք լսում ոչ միայն ռուս-չինական հարաբերությունների հետ կապված, այլ նաև՝ ռուս-հնդկական հարաբերությունների»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Լավրովը, ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում, ասել էր, որ Ռուսաստանը և ՉԺՀ-ն ՆԱՏՕ-ի նման ռազմական դաշինքի կարիք չունեն, Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները բոլորովին այլ են:
 

Placeholder
Լավրովը հերքել է Չինաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու ծրագրերի մասին լուրերը