Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարազդատ Հարությունյան. Ոստիկանության գործողությունները վիճարկվելու են
«Բաժնից դուրս եմ եկել»,-տեղեկացնում է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը։
Նա նշել է, որ ոստիկանության գործողությունները վիճարկվելու են:
«Ուժ գործադրած ոստիկանները ենթարկվելու են ծառայողական քննության: Դավաճան վիժվածքը դատվելու է»,-գրել է նա։
Ավելի վաղ «Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմից հայտնել էին, բերման է ենթարկվել Վարազդատ Հարությունյանը։ Այդ ընթացքում նա գրել էր.
«Ապրիլի 7-ի օրով հայ կանանց նկատմամբ բռնությունը կանխելու նպատակով միջամտելու համար բերման եմ ենթարկվում Էրեբունու բաժին:
Բնականաբար պաշտպան հարկավոր չէ: Վիժվածք դավաճանը պատասխան է տալու»։