Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել Ազգային հերոս, ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կինը՝ Համեստ Երիցյանը:
«Գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին»,- գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց մեծ թվով ոստիկանական ուժեր էին սպասում։ Կանայք որոշել էին մտնել կառավարության շենք և թուրքական ֆես դնել կառավարության անդամների գլուխներին։ Ոստիկանները սկսեցին բռնի ուժ գործադրելով բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: