Արման Թաթոյան. Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը
Իրավունք
11:56 07/04/2021
Հայաստան

Արման Թաթոյան. Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը

ՄԻՊ Արման Թաթոյանը տոնի առթիվ շնորհավորել է կանանց.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:
Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:

Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:

Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը: Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր»։

Placeholder
Արման Թաթոյան. Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը