07.04.2021. Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն
Քաղաքական
16:05 07/04/2021
ԼՂՀ

07.04.2021. Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:

Placeholder
07.04.2021. Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն