08.04.2021. Կորոնավիրուսի 1231 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:14 08/04/2021
Հայաստան

08.04.2021. Կորոնավիրուսի 1231 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 4943 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք: Առողջացել է 816 մարդ: Մեկ օրում մահացել է 32 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200129 դեպք, որոնցից 179043-ն` առողջացած, 3675-ը` մահվան ելքով: Մահվան ևս 940 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4615 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 889872 թեստավորում:


 

Placeholder
08.04.2021. Կորոնավիրուսի 1231 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է