«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Դեմբելեի հետ մինչև 2025 թվական
Աշխարհում
10:53 08/04/2021
Աշխարհ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Դեմբելեի հետ մինչև 2025 թվական

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ մինչև 2025 թվականը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին, իսկ ակումբը մտադիր է նոր պայմանագիր ստորագրել մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Դեմբելեն կատալոնական թիմում է խաղում 2017-ի օգոստոսից, այդ ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 110 հանդիպում տարբեր մրցաշարերում, որոնցում դարձել է 29 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ: Նա Իսպանիայի կրկնակի չեմպիոն է, ինչպես նաև Իսպանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր:

Ֆրանսիայի հավաքականի կազմում նա դարձել է Ռուսաստանում անցկացվող ԱԱ-2018-ի հաղթող:

Placeholder
«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Դեմբելեի հետ մինչև 2025 թվական