Գրիգորի Մուրադյանը դատարանից պահանջում է վերացնել ՍԴ նախագահի կարգադրությունն ու իրեն վերականգնել պաշտոնում
Իրավունք
11:48 08/04/2021
Հայաստան

Գրիգորի Մուրադյանը դատարանից պահանջում է վերացնել ՍԴ նախագահի կարգադրությունն ու իրեն վերականգնել պաշտոնում

«ՀՀ վարչական դատարանում ընթանում է ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայցի դատաքննությունը՝ ընդդեմ ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի ճանապարհով հայտնված Արման Դիլանյանի և նրա կողմից կայացված ապօրինի որոշման»,-տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ Գրիգոր Մուրադյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել վերացնելո իրեն խորհրդականի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ անցած տարվա հոկտեմբերի 22-ի. Հ.39 կարգադրությունը, վերականգնել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում, ինչպես նաև վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։

Նախագահող դատավորը Մհեր Պետրոսյանն է։  Որպես երրորդ անձ դատարանի նախաձեռնությամբ ներգրավված է ֆինանսների նախարարությունը։

 

 

Placeholder
Գրիգորի Մուրադյանը դատարանից պահանջում է վերացնել ՍԴ նախագահի կարգադրությունն ու իրեն վերականգնել պաշտոնում